«Միավորված ազգերի կազմակերպության»՝ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության և Ապրանքային նշանների իրավատերերի միության համագործակցությամբ «Մտավոր սեփականության իրավունքները և կեղծ ապրանքների վտանգները» թեմայով կազմակերպված մրցույթին մասնակցել են մեր՝ հ. 200 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչներ Արմինե Կարապետյանը և Հասմիկ Մովսիսյանը, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները: Պատմության ուսուցիչներ Արմինե Կարապետյանը և Հասմիկ Մովսիսյանը մասնակցության համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից ստացել են հավաստագրեր: Մրցույթում հաղթող է ճանաչվել դպրոցի ԱԽ նախագահ, 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Էդուարդի Բադալյանը , Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից ստացել հավաստագիր և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից ստացել մրցանակներ (գրքեր): Սրտանց շնորհավորում ենք նրանց: Ռադիոհաղորդում |
Categories |