Այսօր իր շրջանավարտների ուրախությամբ թևածում էր ողջ դպրոցը, և վերջին զանգը, միաձուլվելով վալսի դյութիչ հնչյուններին երկինք էր տանում 9-րդ դասարանցիների (դասղեկներ՝ Ա. Սարգսյան, Գ. Գրիգորյան) երազանքները:
0 Comments
Այսօր 20/05/2017թ.-ին Երևանի հ. 200 հիմն. դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ «Շախմատի 54-ամյա տարեգրությունը՝ աշխարհի 1-ին հայ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթական քայլերով» խորագիրը կրող միջոցառումը(ղեկ.՝ Ա. Գալստյան): Հրաշալի կերպով համադրված էին շախմատի ստեղծման պատմությունը, չեմպիոնի կենսագրությունից բեմադրված դրվագները և հաղթական 1963 թվականի մայիսի 20-ի վավերագրական նյութերը:
Այսօր «Գիտելիքների մոլորակի» բնակիչների՝ «Հնարամիտներ», «Գիտուններ», «Բանիմացներ», «Իմաստուններ» և «Խիզախներ» թիմերի (II 1 2 3 4 5 դաս., դասվարներ՝ Ս. Վարդանյան, Ն. Դանիելյան, Օ. Հարությունյան, Հ. Սահակյան, Ա. Ասատրյան) խաղ-միջոցառումը իմացության վառ ու գունագեղ տոն դարձավ դպրոցում:
Այսօր Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի առաջարկով մեր դպրոցում կրկին կայացավ «Դու կարող ես» խորագրով դաս-միջոցառումը (ուսուցիչ՝ Ռ. Սարգսյան)՝ Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի «Ագիտոս» հիմնադրամի կրթության զարգացման բաժնի համակարգող Քեթլին Մաջին և Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի գլխ. քարտուղար Ռուզաննա Սարգսյանին դպրոցներում պարալիմպիկ շարժման վերաբերյալ տեղեկատվության տարածելու ուղղությամբ կատարվող աշխատանքները ներկայացնելու նպատակով:
Այսօր Երևանի հ. 200 հիմն. դպրոցի հանդիսությունների դահլիճում հնչող մանկական անհոգ երգն ու խոսքը ռուսերեն էր. երեխաները հրաժեշտ տվեցին ռուսերենի առաջին դասագրքին: Ռոուսաց լեզվի ոուսուցչուհի Ա. Մինասյանը 2 1 (դասվար՝ Ս. Վարդանյան) և 2 3 (դասվար՝ Օ. Հարությունյան) դասարանների աշակերտների հրաշալի կատարումների միջոցով ցույց տվեց ռուսաց լեզվի գեղեցկությունը:
Հանդիսությունների դահլիճում 16.05.2017թ.-ին կայացավ ֆիզմաթ մասնախմբի կողմից կազմակերպված երկրաչափության մրցույթ-վիկտորինան, որին մասնակցում էին VII դասարանցիները: Թիմերը ներկայացված էին երկրաչափական պատկերների անուններով՝ սեղան, շրջան, ուղղանկյուն, քառակուսի: Յուրահատուկ էր միջառարկայական կապը ֆլեշմոբի միջոցով ներկայացնելը, քանի որ երեխաները երկրաչափական պատկերները ստանում էին իրենցով:
Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է, իսկ Երևանի հ. 200 հիմն. դպրոցը մի մեծ, միասնական, համերաշխ ընտանիք է, որն իր սաների, մանկավարժների թե՛ դպրոցում, թե՛ այլ հարթակներում գրանցած հաջողությունները նշեց «ՈՍԿԵ ԹԵՎԵՐ» պատվոգրերի շնորհման արարողությամբ:
Այսօր՝ մայիսի 15-ին հանդիսությունների դահլիճում մեր դպրոցը, իր հարուստ ներկապնակի շռայլ երանգներով ներկայանալով , կարևորեց աշակերտ-դպրոց-ծնող կապը: «ՈՍԿԵ ԹԵՎԵՐ»-ը մեծ խորհուրդ ունի իր մեջ. այն նպատակի ուղի է բացում 2017-2018 ուստարվա ավարտին բազմապատկելու հատկապես ուսումնական հաղթանակները: 11.05.2017թ-ին տեղի ունեցավ 1 2 և 1 3 դասարանների «Հրաժեշտ Այբբենարանին» հանդեսները : Դասվարներ Ս. Խաչատրյանի և Ի. Գևորգյանի սաները բերկրանքով լցրեցին բոլորիս սրտերը իրենց վարժ մայրենիով, երգ ու պարով, հեքիաթների սիրված հերոսների հիանալի դերակատարմամբ:
06.05.2017թ-ին Երևանի հ. 200 հիմնական դպրոցում «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված դաս-միջոցառում «Այվազովսկին իմ կյանքում» խորագրով (կազմ.՝ Ա. Նարինյան), որի նպատակն էր նոր ձևավորվող սերնդի մեջ հայրենասիրություն արմատավորելն ու հայրենասիրություն նպաստավորելը:
|
Categories |