Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ պարսկերեն լեզվի օլիմպիադա, որին մասնակցում էին պարսկերեն լեզու ուսումնասիրող դպրոցները: Օլիմպիադայում I պատվավոր տեղը զբաղեցրել է հ. 200 հիմնական դպրոցը՝ ստանալով մի քանի պատվոգրեր. Աշակերտներ -Սիլիզյան Յուրի -7-րդ դասարան Ավդալյան Լիլիթ - 8-րդ դասարան Մելիքյան Արևիկ - 6-րդ դասարան Հովհաննիսյան Կարինե -6-րդ դասարան Հարությունյան Անժելա -7-րդ դասարան Մխիթարյան Տիգրան - 7-րդ դասարան Զաքարյան Հռիփսիմե - 7-րդ դասարան Ուսուցիչ՝ Նուշիկ Մեհրաբյան Ապրիլի 22-ին «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ինտերակտիվ խաղ VIIIբ դասարանում, որին մասնակցել են դպրոցի ԱԽ-ը, նախագահ՝ Անի Բադալյան, անդամ ՝Նելլի Ղահրամանյան, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող կամավորներ : «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ինտերակտիվ խաղ VIIIա դասարանում, որին մասնակցել են դպրոցի ԱԽ-ը, նախագահ՝ Անի Բադալյան, անդամ ՝Նելլի Ղահրամանյան, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող կամավորներ Տաթևիկ Պետրոսյանը և Լուիզա Մարկոսյանը: Միջոցառման նպատակն է խաղերի միջոցով բարձրացնել աշակերտների իրազեկությունը՝ ցույց տալով, թե ինչ կարող է զգալ մարդը, երբ օտարված է հասարակությունից, ինչպես նաև պիտակավորման բացասկան կողմերը, դրանց անհիմն լինելը: Այս աշխատանքում կարևոր է աշակերտների մեջ աջակցության հմտություններ ձևավորելը: Հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկայում: Կկազմակերպվեն ևս երեք հանդիպումներ, իսկ ծրագիրը շարունակվելու է 2016-2017 ուստարում: 2016թ. ապրիլի 9-ին Երևանի Կապույտ մզկիթում ՀՀ-ում պարսից լեզուն ուսումնասիրող դպրոցների միջև /11 դպրոց/ տեղի է ունեցել մրցույթ-օլիմպիադա /փոքրերի խումբ/, որին մասնակցել է մեր դպրոցի <<Չարենց>> թիմը /V1 - V3 դասարանների աշակերտներ Ավետյան Էլեն , Մայիլյան Ժորա, Եսայան Կարինե, Մանուկյան Ալբերտ, Այվազյան Էլեն, Պողոսյան Տարոն, Ատլուկյան Մերի/: Օլիմպիադային ներկա էին նաև ուսուցիչներ, ծնողներ: Մեր թիմը, փայլուն պատասխանելով հանձնաժողովի կողմից տրվող ինչպես մրցութային , այնպես էլ լրացուցիչ հարցերին /բանավոր/, հավաքել է 300 միավոր և գրավել առաջին տեղը: |
Categories |