Դպրոցում պարսից լեզուն ուսումնասիրվում է որպես 3-րդ օտար լեզու: Համագործակցություն ՀՀ-ում ԻԻՀ-ան դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ: Աշակերտների կողմից պատրաստված իրանական «Նոռուզի» սեղանը: «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹԻ ԱՄՓՈՓԻՉ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ3/21/2016 Հ. 200 հիմնական դպրոցից մրցույթին մասնակցել են 8-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Ավդալյանը և ուսուցչուհի Նելլի Պետրոսյանը : <<Դպրոց-կենտրոնների միության>> կողմից պաստառն արժանացել է պատվոգրի: Այսօր հ. 200 հիմնական դպրոցում ռադիոհանգույցով աշակերտները ներկայացրին տեղեկություններ Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանի մասին, ով 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասում` Հարդենբերգ փողոցում գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորին՝ Թալեաթ փաշային: 1921 թ. հունիսի 2-ին Թեհլերյանի դատավարության վճիռը հրապարակվեց: Սողոմոն Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ ճանաչեց և ազատ արձակեց: Դպրոցի միջանցքներում հնչեցին ազգային երգեր, որոնց ներքո երեխաները շուրջպար բռնեցին: |
Categories |