Արմինե Մխոյանը (6-րդ դաս.-ներ, 5 4 դասարան):
Այսօր մեր դպրոցի հանդիսությունների դահլիճը թնդում էր աշխարհի ժողովուրդների պարերի ռիթմիկ, կրակոտ, հեզանազ հնչյուններից, որոնց միանում էին նաև հանդիսատեսների ծափողջույնները: Դպրոցում այդ տոնը ստեղծել էր «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցչուհի Արմինե Մխոյանը (6-րդ դաս.-ներ, 5 4 դասարան):
0 Comments
«Կերպարվեստը մեր դպրոցում» խորագիրը կրող նկարչական ցուցահանդեսում ներկայացված են 2016-2017 ուստարվա լավագույն աշխատանքները: Ուսուցչուհի Ա. Արզումանյանը ընտրել և ներկայացրել է 4-7-րդ դաս.-ի աշակերտների գործերի ընտրանին:
27.04.2017թ.-ին Հայատանի ազգային պարալիմպիկ մարզիկները սայլակներով բասկետբոլ և նստած վոլեյբոլ մարզաձևերից ընկերական խաղ-հանդիպում ունեցան մեր դպրոցի 9-րդ դաս.-ի աշակերտների և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Ռ. Սարգսյանի, Ա. Պողոսյանի, Ա. Գալստյանի հետ: Խաղը կայացավ հավասար պայմաններում:
Այսօր մեր հարազատ կրթօջախում տեղի ունեցավ ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 60-ամյակին նվիրված դաս-միջոցառում: Աշակերտները ներկայացրեցին մեծ հրամանատարի կյանքն ու գործունեությունը՝ ևս մեկ անգամ կարևորելով Ավոյի վաստակն ու ներդրումը Արցախի ազատագրման, հայկական կանոնավոր բանակի կայացման գործում: Միջոցառման մասնակիցները դիտեցին «Մոնթե՝ Ցեղին սիրտը» ֆիլմը, որը ներկայացնում էր նրա կյանքի անցած ուղին (մասնակիցներ՝ աշակերտական խորհուրդ, ուսուցիչ՝ Ա. Սողոմոնյան):
Խառը մեթոդմիավորման անդամները հրաշալի միջոցառումների և բաց դասերի կողքին ձևավորել են նաև գողտրիկ այս անկյունը դպրոցի նախասրահում:
Դպրոցի տնօրեն տիկին Մ. Հովհաննիսյանը շնորհավորեց Դավթաշենի շախմատի դպրոցի եզրափակիչ մրցաշարում պատվավոր 1-ին տեղը գրաված մեր դպրոցի աշակերտներ Արմեն Սերոբի Գալաջյանին և 3-րդ տեղը գրաված Ռաֆայել Անդրանիկի Մինասյանին (5 4-րդ դաս.):
«Երկու գարուններ» խորագիրը կրող միջոցառումը (4-րդ և 7-րդ դաս.-ի թվով 100 աշակերտներ, ուսուցիչներ` Ն. Պետրոսյան, Ա. Գալստյան, Ա. Մխոյան)՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, եռագույնի ծածանումով և հայի՝ խաչին հավատարիմ խաղաղությամբ դահլիճը ողողեց երեխաների հուզառատ երգով ու պարով՝ բոլորին մտովի ուղեկցելով Արևմտյան Հայաստանի կարոտի ճամփաներով:
Երևանի հ. 200 հիմն. դպրոցի 8-9-րդ դաս. աշակերտները ապրիլի 22-ին մասնակցեցին «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ռազմական ցուցահանդեսին:
Ապրիլի 24…Երթ դեպի Ծիծեռնակաբերդ, խոնարհում անմեղ զոհերի հիշատակին…
Մեծ եղեռնը հայոց պատմության ամենաողբերգական էջն է, որը հայ ժողովրդի պատմական զարգացման վրա թողել է ծանր հետևանքներ և ճնշող ազդեցություն է ունեցել ցեղասպանությունը վերապրած ժողովրդի սերունդների վրա: Իսկ այսօր շարունակվում է մեր երթը՝ հիշելով, պահանջելով ու բազմապատկելով մեր շարքերը հանուն ճանաչման: Տնօրեն տիկին Մ. Հովհաննիսյանը շնորհավորեց Երևան քաղաքի 4-7-րդ դաս.-ի աշակերտների միջև կազմակերպված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման քաղաքային փուլում 3-րդ տեղը զբաղեցրած դպրոցական թիմին:
|
Categories |