«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հայոց պետական խորհրդանիշեր» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում: Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների /8-րդ դասարանի աշակերտների/ շրջանում ազգային պետական խորհրդանիշերի արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայոց մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը: Մեր դպրոցից մրցույթին մասնակցեցին 8-րդ դասարանի աշակերտներ Լիլիթ Ավդալյանը, Էլեն Մհրյանը, Մոնիկա Դանիելյանը, Ալլա Շեգունցը, Էլեն Գրիգորյանը: Հաղթող ճանաչվեց Լիլիթ Ավդալյանի պաստառը, որն էլ տրամադրվեց տարածքի դպրոց- կենտրոն /հ. 155 դպրոց/:
0 Comments
Leave a Reply. |
Categories |