2016թ. ապրիլի 9-ին Երևանի Կապույտ մզկիթում ՀՀ-ում պարսից լեզուն ուսումնասիրող դպրոցների միջև /11 դպրոց/ տեղի է ունեցել մրցույթ-օլիմպիադա /փոքրերի խումբ/, որին մասնակցել է մեր դպրոցի <<Չարենց>> թիմը /V1 - V3 դասարանների աշակերտներ Ավետյան Էլեն , Մայիլյան Ժորա, Եսայան Կարինե, Մանուկյան Ալբերտ, Այվազյան Էլեն, Պողոսյան Տարոն, Ատլուկյան Մերի/:
Օլիմպիադային ներկա էին նաև ուսուցիչներ, ծնողներ:
Մեր թիմը, փայլուն պատասխանելով հանձնաժողովի կողմից տրվող ինչպես մրցութային , այնպես էլ լրացուցիչ հարցերին /բանավոր/, հավաքել է 300 միավոր և գրավել առաջին տեղը: