Մեծ եղեռնը հայոց պատմության ամենաողբերգական էջն է, որը հայ ժողովրդի պատմական զարգացման վրա թողել է ծանր հետևանքներ և ճնշող ազդեցություն է ունեցել ցեղասպանությունը վերապրած ժողովրդի սերունդների վրա: Իսկ այսօր շարունակվում է մեր երթը՝ հիշելով, պահանջելով ու բազմապատկելով մեր շարքերը հանուն ճանաչման: