Լիսայի հետ ծանոթացա Ծաղկաձորում՝ «Կարմիր խաչի» կողմից կազմակերպած սիրիահայերի և հայաստանցի երեխաների մերձեցման և ինտեգրման ծրագրով: Լիսան նոր էր հայրենադարձվել Դամասկոսից և այնքան էլ լավ չէր խոսում հայերեն: Սկզբում մենք հաղորդակցվում էինք անգլերեն և հայերեն: Ծանոթությունից հետո մենք ընկերացանք և սկսեցինք շփվել հետագայում Երևանում, երբ նա իր մայրիկի ուղեկցությամբ եկավ մեր տուն: Պարզվեց, որ Լիսան ծագումով կիսահայ- կիսաարաբուհի է, սակայն մայրիկը՝ Սևանը, նրան և քրոջը սովորեցրել է հայերեն /մայրենի/ լեզուն: Լիսան արդեն կապվել է Հայաստանին, սիրում է իր հայրենիքը: Ծնողներս նրան սիրում են ընտանիքի հարազատ անդամի նման: Այժմ մեր ընտանիքները բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ են: Մենք հաճախակի հանդիպում ենք տարբեր միջոցառումների, առիթների ժամանակ և դա արդեն մեր սովորական առօրյան է դարձել:
0 Comments
Leave a Reply. |
Categories |